Արտաքին 3 տարի առաջ - 16:19 20-07-2023

Իրանի հարավ-արևելքում ավազամրրիկի պատճառով տուժածների թիվը գերազանցել է 700-ը

Հուլիսի 18-ից առնվազն 709 մարդ է տուժել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում ավազամրրիկի պատճառով։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է նահանգի ճգնաժամային վարչության գլխավոր տնօրեն Մաջիդ Մոհեբին։

«Հուլիսի 18-ի ժամը 6:00-ից առնվազն 709 մարդ է դիմել նահանգի առողջապահական կենտրոններ։ Այս պահին նրանցից 44-ը հոսպիտալացված են, մնացածն ամբուլատոր բուժում է ստացել», - ասել է նա։

Oդերևութաբաններն իրենց հերթին տեղեկացրել են, որ հուլիսի 20-ին նահանգի վարչական կենտրոն Զաբոլ քաղաքում մոլեգնել է սաստիկ քամի՝ մինչև 104 կմ/ժ արագությամբ։ Առաջացած փոշին օդանավակայանի օդերևութաբանական կայանում հորիզոնական տեսանելիությունը իջեցրել է մինչև 300 մ:

Մոհեբին հուլիսի 19-ին հայտնել էր, որ ավազամրրիկի հետևանքներից առնվազն 474 մարդ է տուժել մեկ օրում, նրանցից 30-ը հոսպիտալացվել է:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում