Արտաքին 3 տարի առաջ - 14:15 03-07-2023

Պատերազմը չի ավարտվի, քանի դեռ Ղրիմն օկուպացված է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի ազատագրվել։ Այս մասին Զելենսկին ասել է CNN-ին տված հարցազրույցում։

Ուկրաինայի առաջնորդը շեշտել է, որ իր երկիրը կհամարի, որ պատերազմում հաղթել է Ռուսաստանին, եթե վերականգնի իր տարածքային ամբողջականությունը՝ 1991 սահմանների դրությամբ։ «Այսինքն՝ պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ»,- ասել է նա։

Զելենսկին շեշտել է, որ չնայած ներկայումս ուկրաինական ուժերի ջանքերը կենտրոնացած են հարավում և արևելքում տարածքներ վերադարձնելու վրա, այնուամենայնիվ պետության վերջնական նպատակը Ղրիմի ազատագրումն է։

«Մենք չենք կարող պատկերացնել Ուկրաինան առանց Ղրիմի։ Եվ մինչ Ղրիմը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ, դա նշանակում է միայն մեկ բան՝ պատերազմը դեռ չի ավարտվել»,- նշել է նա։

Հարցին, թե կա՞ մի սցենար, որում կարող է լինել խաղաղություն առանց Ղրիմի, Զելենսկին ասել է. «Այդ դեպքում դա հաղթանակ չի լինի»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ