Ներքին 3 տարի առաջ - 11:21 03-07-2023

Սպանություն Քարակերտի կարաոկե ակումբում. shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում` կարաոկե ակումբում, վաղ առավոտյան սպանություն է տեղի ունեցել։

Ժամը 05։25-ի սահմաններում հայտնի է դարձել, որ Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Սարգիս Հ․-ն և 32-ամյա Անդրանիկ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Բժիշկները հիվանդանոց մեկնած ոստիկաներին հայտնել են, որ վիրավորներից մի քանիսը ի վիճակի չեն բացատրություն տալու, իսկ Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Քերոբ Հ.-ն մահացել է։

Պարզվել է, որ Քարակերտ գյուղի Հինգ հարկերի փողոցում «ՈւՆԵ» Ա/Ձ-ում գտնվող կարաոկե դիսկոտեկ ակումբում ժամը 03։00-ի սահմաններում Սարգիս Հ․-ն, Անդրանիկ Գ․-ն, Քերոբ Հ․-ն և 33-ամյա Սևակ Գ․-ն վիճաբանել են նույն մարզի բնակիչներ 23-ամյա Զոհրաբ Բ․-ի և 24-ամյա Վալեր Ս․-ի հետ, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Զոհրաբ Բ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սարգիս Հ.-ին, Անդրանիկ Գ.-ին և Քերոբ Հ.-ին։

Իրավապահները պարզել են Զոհրաբ Բ․-ի ու Վալեր Ս․-ի գտնվելու վայրը. նրանք հայտնաբերվել են և տեղափոխվել ոստիկանության Արմավիրի բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից