Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 21:16 01-07-2023

Հայաստանում դեսպանատներն աշխատում են ռուսների համար. 160 եվրոյով` ցանկացած վիզա

Ամառային արձակուրդներին ընդառաջ սոցիալական տարբեր հարթակներում ակտիվացել են էջերը, որոնք հատկապես ՌԴ քաղաքացիներին առաջարկում են վիզաներ և մուլտիվիզաներ եվրոպական տարբեր ուղղություններով։ Ծառայության արժեքը 160 եվրո է։



Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է Հայաստանում Եվրոպական երկրների դեսպանատների կողմից վիզա ստանալու համար օր ամրագրելու խնդրին։

Արդեն տևական ժամանակ է՝ օր ամրագրելը ՀՀ քաղաքացիների համար գրեթե անհնարին է դարձել, քանի խիստ սահմանափակ ժամանակով ու խիստ սահմանափակ քանակով բացված սլոթերը սկսել են վաճառվել օտարերկրացիներին։

Խնդիրն էլ ավելի սուր դարձավ այն ժամանակ, երբ Հայաստան ժամանեցին մեծ քանակությամբ ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիները, արդյունքում, Հայաստանի քաղաքացիներին համար, անգամ տուրիստական կազմակերպություններին բավական բարդ դարձավ տեղերի ամրագրումը։



Հայկական ընկերությունները բազմիցս դիմել են դեսպանատներին՝ տեղեկացնելով խնդրի մասին և խնդրելով ավելացնել սլոթերի քանակը, սակայն նրանց դիմումները դեռևս անարձագանք են։



Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ