Արտաքին 3 տարի առաջ - 16:45 27-06-2023

Թրամփն Իրանի վրա հարձակման ծրագրերի մասին գաղտնի փաստաթուղթ է ցույց տվել

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ ստացել է ձայնագրություն, որում ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր աշխատակիցներին Իրանի վրա հարձակվելու ծրագրի մասին գաղտնի տեղեկատվություն է հայտնում ՝ ցույց տալով նրանց գաղտնի փաստաթուղթ:

Հաղորդվում է, որ հեռուստաալիքը ստացել է 2021 թվականի Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր քաղաքում կայացած հանդիպման ձայնագրությունը։ Հանդիպմանը մասնակցել են նախկին նախագահի նախկին խորհրդական Մարկ Մեդոուսի հուշերի վրա աշխատող մարդիկ և նրա երկու աշխատակիցները:

«Նա ասաց, որ ես ցանկանում եմ հարձակվել Իրանի վրա, միթե դա զարմալաի չէ։ Ես թղթերի մեծ փաթեթ ունեմ, սա նոր է հայտնվել։ Նայեք։ Դա նա էր։ Նրանք այն տրամադրել էին ինձ: Դա նա էր։ Դ ա պաշտպանության նախարարությունն էր և նա։ Բայց սա շատ գաղտնի է», - ասվում է ձայնագրությունում։

Թրամփը և նրա աշխատակիցները նաև կատակում են նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակների կապակցությամբ։ «Հիլարին մշտապես տպում էր դրանք: Իր անձնական էլեկտրոնային նամակները»,- ասել է Թրամփի աշխատակիցներից մեկը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ