Արտաքին 3 տարի առաջ - 17:30 27-06-2023

Էրդողանի որդին ներքաշված է կոռուպցիոն գործարքների մեջ

Թուրքական լրատվամիջոցներում լայնորեն շրջանառվում է «Reuters» լրատվական գործակալության կողմից առաջ քաշված տեղեկությունները, որոնց համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, ներքաշված է կոռուպցիոն գործարքների մեջ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Հաղորդվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շվեդական և ամերիկյան համախատասխան մարմիններն ուսումնասիրության են առել անհատական մի բողոք՝ կապված Շվեդիայում գործող ամերիկյան ընկերության հետ, որտեղ շոշափվում է նաև Բիլալի անունը:

«Reuters» լրատվական գործակալության հատուկ զեկույցի համաձայն՝ վերոհիշյալ ընկերությունը պարտավորվել է Էրդողանի որդուն վճարել տասնյակ միլիոնավոր դոլարներ՝ թուրքական շուկայում ալկոհոլաչափի (արբածության չափը ստուգող) գերիշխող դիրքերից իրականացնելու համար։
Տեղեկությունների համաձայն՝ գումարը փոխանցվելու է միջնորդ ընկերության կողմից այլ երկու ընկերությունների հաշվին, որոնց գործադիր խորհրդի անդամ է հանդիսանում Բիլալ Էրդողանը:

Վճարման ենթակա գումարը, որը սակայն «Reuters»-ի ձեռքի տակ հայտնված նամակագրության համաձայն չի վճարվել, կազմում է ընկերության 10 տարվա առևտրի լոբբիստական վճարը (միջնորդավճար):

Թուրքական իշխանական շրջանակները քննադատում են գործակալության տարածած լուրերը՝ նշելով, որ այն իրականության հետ կապ չունի:

Նշենք, որ խնդրո առարկա ալկոհոլաչափերն ավտոմատ կերպով շնչառության միջոցով չափում են վարորդի արբածության աստիճանը և դրա նորմայից բարձր լինելու դեպքում սահամանափակում մեքենայի շարժիչի գործարկումը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ