Ներքին 3 տարի առաջ - 20:17 27-06-2023

Փարիզում տեղի կունենան Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Հունիսի 27-28-ը Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենան Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում ընդգրկված ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառումներին կմասնակցի ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:

Հունիսի 27-ին կկայանա Ներսես Շնորհալուն նվիրված գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ընթերցվելու է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը:

Գիտաժողովի հիմնական զեկուցողը հայագետ Ժան-Պիեր Մահեն է: Զեկույցներով հանդես կգան «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Մայր Աթոռի ներկայացուցիչները:

Գիտաժողովին ներկա կգտնվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի մշակույթի ոլորտը համակարգող պաշտոնյաներ, Ֆրանսիայի գիտական հանրության և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Գիտաժողովին զուգահեռ, նույն օրը՝ հունիսի 27-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կբացվի Ներսես Շնորհալուն նվիրված ցուցադրությունը: Հանդիսավոր բացմանը ներկա կլինի և ելույթով հանդես կգա ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ցուցադրության ընթացքում ներկայացվելու են Ներսես Շնորհալու գրավոր ժառանգությունը՝ լուսապատճենների տեսքով:

Ներկայացվելու է 12 մեծ ցուցապաստառ՝ անգլերեն և ֆրանսերեն ենթագրերով: Ցուցահանդեսը այցելուների համար կգործի հունիսի 26-ից հուլիսի 3-ը:

Հունիսի 28-ին տեղի կունենա համերգ, որտեղ ելույթ կունենա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի նշանավորման շրջանակում:

«Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգային ծրագրում ընդգրկված են թեմատիկ բովանդակությամբ կատարումներ՝ այդ թվում՝ Սբ. Ներսես Շնորհալու, Կոմիտասի (հոգևոր և աշխարհիկ), Էդուարդ Միրզոյանի, Վաչե Շարաֆյանի, Արթուր Ավանեսովի, Վոլֆրամ Բուխենբերգի ստեղծագործությունները և մեկ բուզանդական շարական։ Համերգը կղեկավարեն Սոնա Հովհաննիսյանը և Նարինե Ոսկանյանը։

Համերգային ծրագիրը կզուգակցվի կատարումներից յուրաքանչյուրի համար ստեղծված հատուկ տեսապատկերային բովանդակությամբ։ Համերգին ներկա են գտնվելու հավատարմագրված դեսպաններ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հյուրեր:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից