Ներքին 3 տարի առաջ - 12:49 21-06-2023

Ինչո՞ւ է մետրոն կանգ առել Բարեկամություն-Բաղրամյան ճանապարհի թունելում

Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող այն տեղեկության մասին, թե մետրոն մի քանի րոպե կանգ է առել Բարեկամություն-Բաղրամյան ճանապարհի թունելում:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է. «Հրապարակման մեջ նկարագրվում է, թե իբրև «գնացքի երթևեկության ժամանակ լսելի են եղել բարձր խշշոց և անհասկանալի այլ ձայներ, ինչից հետո գնացքը մի քանի րոպե կանգ է առել թունելում»։

Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատում է 24/7 ռեժիմով։ Մետրոպոլիտենում բոլոր աշխատանքները տարվում են՝ հատուկ հրահանգների և ներքին անվտանգության կանոնների համաձայն։

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ, մետրոպոլիտենի բնականոն աշխատանքների համաձայն, այսօր էլ՝ ժամը 09։52 րոպեին, մետրոպոլիտենի աշխատակիցները գնացքով մտել են Բաղրամյան – Բարեկամություն 118 պիկետ հորանները ստուգելու նպատակով։

Մեքենավարը, հրահանգի համաձայն, 30 վրկ կանգնում է, որից հետո, անվտանգության բոլոր նորմերին հետևելով և համապատասխան հագուստով, մետրոպոլիտենի աշխատակիցներն իջնում են թունել։

Ժամը 10։19-ի դրությամբ ավարտելով ստուգման աշխատանքները՝ աշխատակիցները թունելից դուրս են եկել մեկ այլ ուղևորատար գնացքով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ ամենն արվում է ուղևորների անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումն ապահովելու նպատակով»:

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել