Ներքին 3 տարի առաջ - 16:34 29-05-2023

Եղանակը Հայաստանում


Հանրապետության տարածքում` մայիսի 29-ի ցերեկը, 30-ին, հունիսի 1-3-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում, մայիսի 31-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 29-ի կեսօրից հետո, 30-ի գիշերը, 31-ին սպասվում է, մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-3-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +27+29 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝գիշերը +8+12, ցերեկը՝ +19+23,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+27,

Սևանա լճի ավազանում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+23,

Լոռիում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+27,

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +26+30,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +22+27,

Արարատում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+30,

Արմավիրում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+29,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+22,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +24+27,

Արցախում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+35։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը