Ներքին 3 տարի առաջ - 19:24 25-05-2023

Ֆիրդուսիի բնակիչները հանդիպել են Ալեն Սիմոնյանի հետ, որը խնդիրը վերապատմելու է վարչապետին

Ազգային ժողովի դիմաց երեկ բողոքի ակցիա իրականացրած Ֆիրդուսիի և 33-րդ թաղամասի բնակիչներն այսօր հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

«Ալեն Սիմոնյանը մեր բողոքի մասին մասամբ տեղյակ էր։ Նրա խորհրդով ստեղծելու ենք խումբ, որի մեջ է լինելու ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը։ Իր հետ միասին կայցելենք գերատեսչություններ, հասկանալու համար, թե ինչպես կարող ենք մեր թաղամասի տների խնդիրը լուծել։ Մենք ԱԺ նախագահին ասացինք, որ մեր խնդիրը ոչ թե 50-100 դոլարի կռիվն է, այլ արդարության վերականգնման։ Ասացինք նաև, որ այդ կազմակերպությունը գցող ֆիրմա է, նրանք մի քանի հոգու արդեն գցել են, բայց մեզ հետ թույլ չենք տա նման ձևով վարվեն»,- ասաց Ֆիրդուսիի բնակիչը։

Հարցին՝ ԱԺ նախագահի հետ հանդիպումից ինչ ակնկալիք ունեն, արդյո՞ք ի վերջո իրենց տների խնդիրները կլուծի, սեփականատերն ասաց, որ այս պահին ոչ ոքի չի հավատում, բայց չի էլ ցանկանում զրպարտել․ «Կլուծի՝ մալադեց իրան, չի լուծի, ուրեմն ինքն էլ մեջը հետաքրքրություն ունի»։

Բնակիչը նշեց, որ ԱԺ նախագահի հետ մոտակա օրերին հանդիպումներ նախատեսված չեն, բայց, եթե իրենց հարցերին պատասխաններ չստանան, նորից հանդիպում կպահանջեն։

Նրա խոսքով՝ Սիմոնյանը խոստացել է սեփականատերերի խնդիրների մասին հայտնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը