Արտաքին 3 տարի առաջ - 21:00 20-04-2023

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության կանխումը մնում է հատուկ գործողության նպատակներից մեկը. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության կանխումը մնում է հատուկ ռազմական գործողության նպատակներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անվտանգության համար էական վտանգ կներկայացնի։

Ռուս պաշտոնյան մեկնաբանել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ Կիև կատարած այցը։ Նա հայտնել է, որ այս համատեքստում Կրեմլը գնահատականներ չունի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների վերաբերյալ։

«Ոչ, Կրեմլում հեռանկարների վերաբերյալ գնահատականներ չկան»,- ասել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև և հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ստոլտենբերգի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Զելենսկին շեշտել է, որ եկել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով որոշում կայացնելու ժամանակը։ Ի պատասխան Ստոլտենբերն ասել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի օրակարգում ամենակարևոր հարցը կլինի Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարցի քննարկումը։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի