Արտաքին 3 տարի առաջ - 09:25 17-04-2023

«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները որոշել են շարունակել աջակցել Ուկրաինային

«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները որոշել են շարունակել աջակցել Ուկրաինային, պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները և շարունակել համագործակցությունը սահմանափակող միջոցների պահպանման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նրանք հայտարարել են ճապոնական Կարուիզավայում G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված նիստի ժամանակ։

«G7-ը հաստատել է, որ կպահպանի Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները, ինչպես նաև կշարունակի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասված է միջոցառման կազմակերպիչների հայտարարության մեջ։ Բացի այդ, նրանք «պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարի և երրորդ երկրների կողմից Ռուսաստանին սպառազինությունների մատակարարմանը հակազդելու հարցում»։

Այդ կապակցությամբ հանդիպումը նախագահող Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայասին ընդգծել է տարբեր երկրների, այդ թվում նաև հարավային երկրների հետ համագործակցության ամրապնդման կարևորությունը, քանի որ այս զարգացող երկրները չեն միանում Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությանը՝ պահպանելով չեզոք դիրքը։

Բացի այդ, «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները նաև դատապարտել են Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը։ Այս առնչությամբ Հայասին կարծիք է հայտնել, որ նման որոշումը «կհանգեցնի իրավիճակի հետագա սրման»։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև