Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 21:10 03-04-2023

Ռումինիան և Հայաստանը պետք է ամրապնդեն խորհրդարանական երկխոսությունը. Սենատի նախագահ

Ռումինիայի Սենատի նախագահ Ալինա Գորգիուն կարծում է՝ Ռումինիան և Հայաստանը պետք է ամրապնդեն խորհրդարանական երկխոսությունը:

Այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում՝ լուսանկար հրապարակելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Ռումինիայի Սենատում: Ռումինիան և Հայաստանը պետք է ամրապնդեն խորհրդարանական երկխոսությունը: Մենք քննարկել ենք դրան ուղղված քայլերը: Ուրախ եմ, որ գենդերային քվոտան գործում է Հայաստանում»,-ընդգծել է Գորգիուն՝ գոհունակություն հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանում պատգամավորների 36 տոկոսը կանայք են:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 3-4-ը աշխատանքային այցով Ռումինիայում է:

Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպել և հանդիպելու է բարձրաստիճան այրերի հետ, այդ թվում՝ Ռումինիայի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Ռումինիա երկկողմ համագործակցության և ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին