Ներքին 3 տարի առաջ - 15:54 03-04-2023

Անվտանգության կանոնների բացակայությունը բերում է ողբերգությունների՝ նույն մետրոյի օրինակով. Աբգարյան

Օրեր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Երևանի ալրաղացում» բունկերի քանդման աշխատանքների կատարման ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչից մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։

Վերջին շրջանում փողքաղաքապետ Ավինյանը հաճախակի է խոսում մետրոյի նոր կայարաններ ստեղծելու ծրագրերերից։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանու ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, խոսելով մետրոյի նոր կայարան ստեղծելու մասին լուրերի ֆոնին մետրոյում եղած փլուզումից, ասաց, որ իրենք կարող են նոր մետրոյի կայարան կառուցել, բայց այդ ամենին զուգահեռ, շինարարական աշխատանքները շարունակվում են ընթանալ խախտուներով։

«Մենք կարող ենք կառուցել նոր մետրոյի կայարան, հարցը դրանում չէ, հարցը նրանում է, որ ոչ միայն մետրոյի կայարանները այլ առհասարակ անվտանգության կանոնների շինհրապարակների պատշաճ կահավորման խնդիրը ինչպես կար, այնպես էլ մնում է չլուծված։ Մենք հաճախ տեսնում ենք, որ անվտանգության կանոնների բացակայությունը կամ թերի կատարումը բերում է ողբերգությունների, նույն մետրոյի օրինակով, մենք կարող էինք ունենալ նաև մարդկային զոհեր»,- ասաց Աբգարյանը։

Հարցին, թե որ կառույցի աշխատանքի թերացման արդյունք էր տեղի ունեցածը՝ Աբգարյանն ասաց. «Եթե շինարարություն է ինչ-որ տեղ ընթանում, քաղաքապետարանը պարտավոր է վերահսկել, որ շինհրապարակի կահավորման նորմերը պահպանված լինեն և շինարարությունն անվտանգ լինի շրջակա միջավայրի, այդ թվում նաև քաղաքացիների անցուդարձի և այլն։ Իհարկե, այստեղ նույնպես եթե կանոնները չեն պահպանվել և սա տեղի է ունեցել, իհարկե, կա նաև քաղաքային իշխանության մեղավորությունը»։

Աբգարյանը նշեց, որ նշված իրավիճակում մեղավորներ գտնելու համար պետք է քննություն տեղի ունենա։ Առաջին հերթին քննություն պետք է արվի, որպեսզի պարզեն՝ ինչի հետևանքով է տեղի ունեցել, արդյոք կային սահմանված նորմեր, որ պետք է իզոլացված լիներ, ինչ-որ միջոցներ ձեռնարկված լինեին, կան նման նորմեր, որոնք խախտվել էին, թե՞ ոչ։

«Այսինքն հարցը ամբողջովին լինելու է իրավական դաշտում, ես կարծում եմ՝ հենց Երևանի քաղաքապետարանը պետք է պատշաճ ձևով դիմի, որպեսզի քննություն իրականացվի և փոխհատուցվեն վնասները, որոնք պատճառվել են քաղաքին»,- ասաց Աբգարյանը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին