Արտաքին 3 տարի առաջ - 19:00 31-03-2023

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կրկին մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Պաղեստին կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

Հաղրոդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Մահմուդ Աբասը նշել է, որ Ադրբեջանի և Պաղեստինի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության լայն օրակարգը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցությունն ու համերաշխությունը հիացմունքի են արժանի։

Բայրմովը հիշեցրել է, որ նախորդ տարի լրացել է երկու երկների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ։ Նա ընդգծել է, որ երկու պետությունների հարաբերությունները հիմնված են բարեկամության, համերաշխության և ընդհանուր արժեքների վրա։

Պաղեստինի նախագահը և Իսրայելի արտգործնախարարը վստահություն են հայտնել, որ Պաղեստինում Ադրբեջանի ներկայացուցչության ստեղծումը կխթանի հարաբերությունների հետագա զարգացումը։ Կողմերը միևնույն ժամանակ գոհունակություն են հայտնել տարբեր հարցերում երկու երկրների կողմից միմիյանց ցուցաբերվող աջակցության կապակցությամբ։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Պաղեստինի նախագահին տեղեկություններ է տրամադրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, հետհակամարտային շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնման և շինարարական աշխատանքների, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման, տրանսպորտային ուղիների և հաղորդակցությունների բացման, ինչպես նաև այսպես կոչված օկուպացիայի հետևանքով հարկադիր վերաբնակների արժանի վերադարձի ապահովման վերաբերյալ։ Նա պնդել է, թե, իբր Հայաստանի կողմից իրականացվող մշտական սադրանքները, իր պարտավորությունների չկատարումը խոչընդոտում են Ադրբեջանի խաղաղ և ստեղծագործ ջանքերին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր