Ներքին 3 տարի առաջ - 11:13 31-03-2023

Երբ կէժանանա ելակը

Վերջին օրերին Երևանի խանութներում ելակի գինը տատանվում է 2500-3000 դրամի սահմաններում։ Սա տարվա այս ժամանակահատվածի համար ելակի շատ բարձր գին է։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Օragir.News-ի հետ զրույցում, խոսելով ելակի նման գնագոյացման պատճառներից, ասաց, որ նման իրավիճակի ստեղծման գլխավոր պատճառը մեր երկրում ագրարային քաղաքականության բացակայությունն է։

«Մենք ընդհանրապես ագրարային քաղաքականություն չունենք որպես պետություն։ Ըստ էության՝ բացառապես գործում է առաջարկ-պահանջարկ սկզբունքը, բայց սա, իրականում լինելով տնտեսագիտության դասական կանոն, ունի մի սպեցիֆիկա, որը պետք է հաշվի առնել»,- ասաց Պիպոյանը։

«Օրինակ՝ մենք չենք կարող հորմոնալ ապրանք առաջարկել, պետությունը խաղի կանոն է տվել, ասում է՝ չէ հորմոն չպետք է լինի, օրինակ՝ չենք կարող խթանիչներ օգտագործել, որոնք կարող են վատ մնացորդային քանակներ թողնել մթերքի մեջ։ Պետությունը սահմանում է կանոն և չի թողնում՝ այդ առաջարկը լինի։ Ամբողջը նույն անալոգիայով առաջարկ-պահանջարկի ձևավորումը գալիս է այն խաղի կանոններից, որոնք դու դնում ես, երբ պետությունը ոչ մի խաղի կանոն չի սահմանում, ոչ մի հսկողություն չի իրականացնում, ոչ մի պատշաճ աջակցություն չի ցուցաբերում այն ժամանակահատվածում, երբ պրոբլեմ է ստեղծվում, ինքը ստիպված է այդ պահին հանդուրժի այն, ինչ տեղի է ունենում»,- ասաց Պիպոյանը։

Հետաքրքրվեցինք Պիպոյանից, թե որքան կպահպանվի ելակի նման բարձր գինը, հնարավոր է տեղական ելակի ի հայտ գալուն պես ելակի գինը նվազի՝ Պիպոյանն ասաց.

«Տեղական ելակ հիմա կա, ասեմ ավելին՝ տեղականն է թանկ, ներմուծվածը այսպես, թե այնպես էժան է, ասեմ ավելին՝ հիմա հասկանում են, որ կարող է խնդիր լինել, ներմուծվածը, խաբում, տեղականի անվան տակ վաճառում են»,- ասաց նա։

Պիպոյանը նշեց, որ հենց շուկայում հայտնվի դաշտում աճող ելակը, որոշակի գնանկում կլինի։
«Սեզոնով պայմանավորված՝ ինչ-որ գնանկում անպայման կունենանք, հենց դաշտի ելակը լինի, մոտ մեկ ամսից», - եզրափակեց Պիպոյանը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Ձեզ գուցե հետաքրքրի