Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 29-03-2023

Արևմուտքը չի ցանկանում դադարեցնել այս պատերազմը. Լավրովը Բլինքենի հայտարարությունը մակերեսային վերլուծություն է անվանել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայում անհապաղ զինադադար հաստատելու անթույլատրելիության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը մակերեսային վերլուծություն է անվանել։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Լավրովն այս մասին ասել է Մոսկվայում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Պարոն Բլինքենը երեկ կամ նախօրեին խոսեց՝ ասելով, որ այժմ հրադադարը կբխի Ռուսաստանի Դաշնության շահերից, և դա չի կարելի թույլ տալ։ Անկեղծ ասած ո՞րն է նման մակերեսային վերլուծության հիմքը։ Դժվարանում եմ ասել։ Միակ ենթադրությունն այն է, որ Արևմուտքը չի ցանկանում դադարեցնել այս պատերազմը, այս պատերազմում տեսնում է իր աշխարհաքաղաքական շահերը՝ առաջին հերթին համաշխարհային հարթակում մեկ այլ մրցակցի վերացնելու փորձերի տեսանկյունից՝ ի դեմս Ռուսաստանի»,- ասել է նա։

Լավրովի համոզմամբ՝ Արևմուտքը Ռուսաստանի հետ միասին ձգտում է նաև չեզոքացնել Չինաստանին։ Նա նշել է, որ չինական կողմը լավ գիտակցում է, որ իրենք նույնպես ՆԱՏՕ-ի փաստաթղթերում արդեն իսկ ճանաչված են որպես մրցակիցներ և երկարաժամկետ հակառակորդներ, որոնց նույնպես պետք է չեզոքացնել: «Ուստի Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և շատ այլ երկրներ կտրականապես դեմ են արևմտյան հեգեմոնիա հաստատելու փորձերին, ինչպես փորձում են անել Վաշինգտոնն ու նրա կամակատարները»,- նշել է նա։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է՝ ռուսական կողմը հարգում է Իրանի շահերը՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Նա վերահաստատել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել խաղաղ կարգավորման, սակայն Ուկրաինան նախորդ տարի ապրիլին չեղարկեց նախաձեռնությունը՝ Ստամբուլի բանակցությունների փուլի արդյունքներից հետո:

«Եվ ընդհանրապես, այս հակամարտությունը դադարեցնելու հարցերը պետք է ուղղել ոչ թե Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին, այլ այն արևմտյան գործիչներին, իհարկե, Կիևի ռեժիմին, որոնք ամեն օր տարբեր ձևաչափերով հայտարարում են, որ պատերազմը չի կարող լինել դադարել հիմա»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատելու կոչերը ցինիկ ծուղակ էր անվանել՝ կոչ անելով զգուշանալ նման նախաձեռնություններից։

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին