Արտաքին 3 տարի առաջ - 15:45 24-03-2023

Թբիլիսիում Գերմանիայի արտգործնախարարին դիմավորել են առանց ԵՄ դրոշի

Թբիլիսիի օդանավակայանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անելինա Բերբոքին դիմավորել են առանց Եվրոպական միության դրոշի։ Ինչպես փոխանցում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը, դիմավորման արարողության ժամանակ ծածանվել են միայն Վրաստանի և Գերմանիայի պետական դրոշները, իսկ երրորդ դրոշի համար նախատեսված ձողը դատարկ է եղել։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը «Netgazeti» լրատվամիջոցի խնդրանքով պարզաբանել է, որ երկկողմ այցի ժամանակ ծածանվում են միայն հյուրընկալող և հյուրընկալվող կողմերի դրոշները։

Միևնույն ժամանակ վրացական լրատվամիջոցների կողմից հրապարակվել է արխիվային լուսանկար, որտեղ երևում է, որ 2018 թվականին՝ Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելին Թբիլիսիում դիմավորել են երեք դրոշներով։ Վրաստանի ԱԳՆ-ն այս մասին որևէ մեկնաբանություն չի տվել։



Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին երկրի կառավարության անունից հայտարարել է, որ Եվրամիության դրոշները ծածանվում են ոչ միայն երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ, այլ նաև իրենց սրտերում։ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել իր գերմանացի գործընկերոջը՝ Թբիլիսի կատարած այցելության համար։

«Ուզում եմ ձեզ ասել, որ Եվրամիության դրոշը ծածանվում է ոչ միայն ցույցերի ժամանակ, այլ մեր բոլորի սրտերում, քանի որ Եվրամիությունը մեր երկրի, մեր ժողովրդի պատմական, քաղաքակրթական ընտրությունն է։ Մենք ակնկալում ենք ձեր շատ ուժեղ աջակցությունն այս ուղղությամբ: Նորից շնորհակալություն. Ձեր այցը շատ կարևոր է մեր երկրի համար, այն շատ անհրաժեշտ է և տեղի է ունենում ժամանակին»,- Բերբոքի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Դարչիաշվիլին։

Միևնույն ժամանակ Վրաստանի արտգործնախարարը որևէ կերպ չի մեկնաբանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությունը, թե Բերբոքը իրականությունից դուրս է։

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին