Մամուլ 3 տարի առաջ - 08:08 09-03-2023

Իշխանության եւ Եկեղեցու միջեւ սառույցը հալվե՞լ է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանության ներկայացուցիչները, որոնք 2018-ից հետո պատերազմ հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցուն, վերջերս սկսել են այցելել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ պատարագներ է մատուցում հենց ինքը՝ կաթողիկոսը։ Եկեղեցու եւ իշխանության միջեւ հարաբերություններն ավելի լարվեցին 44-օրյա պատերազմից հետո, երբ մի շարք հոգեւորականներ քննադատեցին իշխանությանը, եւ եկեղեցին պահանջեց վարչապետի հրաժարականը։

Սակայն մեզ պատմեցին, որ շաբաթներ առաջ ԶՈՒ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը, Սուրեն Պապիկյանի խորհրդական, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ պաշտպանական ոլորտի այլ ներկայացուցիչներ եղել են Սուրբ Գայանեում, մի քանի ժամ լսել կաթողիկոսի մատուցած պատարագը։ Արդյոք իշխանության եւ եկեղեցու միջեւ սառույցը հալվե՞լ է, թե՞ որոշ անհատներ որոշել են ապաշխարել, պարզ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից

Ձեզ գուցե հետաքրքրի