Մամուլ 3 տարի առաջ - 08:04 08-03-2023

Ով կզբաղեցնի Գուրգեն Ներսիսյանի տեղը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախկին դատախազ Գուրգեն Ներսիսյանի` պետնախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո Արցախում գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է մնացել, այն պետք է համալրվի մի քանի օրից։ Չնայած որ խորհրդարանն է ընտրելու նոր գլխավոր դատախազին, սակայն երեկվա դրությամբ դեռ պատկերացում չունեին, թե ում թեկնածությունն է ներկայացնելու Արցախի նախագահը։ Նախագահականի մեր աղբյուրները փոխանցում են, որ ամենայն հավանականությամբ Արայիկ Հարությունյանի ընտրությունը կանգ կառնի Ներսիսյանի տեղակալներից մեկի վրա: Չի բացառվում՝ Կարեն Գաբրիելյանի, որը դատախազության հնաբնակներից է, սակայն պատերազմից հետո՝ 2021-ի մարտի 15-ին է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ։

Ի դեպ, մամուլում վերջերս լուրեր էին շրջանառվում, թե չի բացառվում, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զբաղեցնի ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն Արցախի Սահմանադրությունը դա թույլ չի տալիս․ «Գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից