Մամուլ 3 տարի առաջ - 08:21 02-03-2023

Ի՞նչ նպատակ ունեն նոր «պրոտոկոլային» սահմանափակումները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների «շքախմբով» այցելել է Քաղաքաշինության կոմիտե՝ ծանոթանալու կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը: Քննարկմանը, Փաշինյանի բազմամարդ ուղեկցողներից բացի, մասնակցել է միայն կոմիտեի ղեկավար կազմը: Ինքնին սովորական այս «միջոցառման» հետ կապված, սակայն, հետաքրքիր տեղեկություններ են փոխանցել «Փաստին»:

Ի մասնավորի, հաշվետվության քննարկումից առաջ բոլոր նրանց, ովքեր պետք է ներկա գտնվեին, զգուշացրել են, որ հեռախոս չպետք է ունենան, նախապես պետք է հանեն գոտիները, ժամացույց չպետք է կրեն: Եթե հեռախոսի պահը դեռ հասկանալի է, ապա գոտիների ու ժամացույցի արգելքը, մեղմ ասած, ապշեցրել է մասնակիցներին: Թե ինչի հետ է կապված այս «պրոտոկոլը», հասկանալի չէ:

Կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանն իր վախերի պատճառով անընդհատ նորանոր սահմանափակումներ է պարտադրում իր մասնակցությամբ միջոցառումների համար: Ի դեպ, որոշ տեղեկություններով, նման «դրեսս-կոդ» է հայտարարվել նաև Քաղաքաշինության կոմիտեում, ուր ևս Փաշինյանն այցելել էր՝ ծանոթանալու հաշվետվությանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից

Ձեզ գուցե հետաքրքրի