Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:50 01-03-2023

Զախարովան հույս ունի, որ Ռուսաստանի հետ համատեղ մշակված հայ-ադրբեջանական խաղաղության նախաձեռնությունները կիրականացվեն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված հայ-ադրբեջանական խաղաղության նախաձեռնությունները կիրականացվեն։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել առանցքային տարածաշրջան, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ խաղաղության նախաձեռնությունները, որոնք մշակել են կողմերը Ռուսաստանի հետ միասին, կիրականացվեն», - ասել է նա։

Զախարովան միևնույն ժամանակ «բռիություն» է որակել Հարավային Կովկասի տարածաշրջան ներգրավվելու արևմուտքի փորձերը։ Նրա խոսքով՝ նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ ճիշտ հակառակ նպատակներով։ «Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ արևմտամետներն էլ ավելի են ակտիվացել»,- ասել է նա։

Ռուս պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հակամարտությունների թիվն ինչ-ինչ պատճառներով ավելանում է հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ»։ «Ոչ ոք չի կարողանա ասել, որ ինչ-որ տեղ, որտեղ ոտքը, ձեռքը, կամ հավաքական Արևմուտքի միտքն է եղել, այն ավելի լավն է դարձել»,- հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը լեգիտիմության առումով բազմաթիվ հարցեր է առաջացնում։





Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները