Մամուլ 3 տարի առաջ - 08:39 01-03-2023

«Արդշինբանկը» Տիգրան Խզմալյանից 6 մլն դրամ է պահանջում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդշինբանկը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանի եւ դատարանից պահանջում է նրան պարտավորեցնել՝ հերքել զրպարտություն հանդիսացող գրառումը, որը Խզմալյանն արել է իր ֆեյսբուքյան էջում։ Բանկը նաեւ ֆինանսական փոխհատուցում է պահանջում՝ 6 մլն դրամի չափով։ Մեզ հետ զրույցում Խզմալյանը պարզաբանեց, թե ինչ գրառման համար են իր դեմ հայց ներկայացրել․

«Երկու գրառում կար, որոնցից մեկը հոդված էր այն մասին, թե ինչպես պատերազմի մասնակցին պատերազմի ամիսներին չվճարված գումարի համար տուգանեցին, նա փորձեց վիճարկել, խնդիր առաջացավ, տուգանման գումարը կտրուկ աճեց, բայց հետո մենք ընկերներով փակեցինք։ Հոդվածը կոչվում էր․ «Ազատամարտիկը՝ ընդդեմ Արդշինբանկի»:

Բավականին վաղուց էր` անցած տարի։ Իսկ մեկնաբանություններում կար մի միտք, որ Հայաստանի 3 ձեռնարկություններ, այդ թվում՝ Արմիմպեքսբանկը, հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ։ Ես փորձեցի գտնել այդ Արմիմպեքսբանկի պոչը եւ տեսա, որ 2017 թվականին այդ բանկը, ըստ Արդշինբանկի հրապարակած պաշտոնական տեղեկությունների, ձուլվել էր Արդշինբանկին։ Ես հարց տվեցի, թե ով գիտի՝ արդյոք խոսքը գնում է Արդշինբանկի՞ մասին, քանի որ ցուցակում Արդշինբանկը չկար, բայց կար մի բանկ (Արմիմպեքսբանկը), որը հիշատակված էր ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի պատժամիջոցների ցանկում, եւ հայցում հիշատակվում է հենց այդ գրառումը։ Ավելի ճիշտ՝ դա ոչ թե գրառում էր, այլ քոմենթների մեջ էր, իրենք բացել են քոմենթները եւ կցել գործին»։ Այսինքն, բանկը դիմել է դատարան` պնդելով, որ իրեն զրպարտել են` իր նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներ չկան:

Նշենք, որ հայցը դատարանը վարույթ է ընդունել 2022-ին, այն մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին, վերջին նիստը կայացել է հունվարի 9-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից