Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 28-02-2023

Լաչինի միջանցքում որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքում որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ Լավրովն ընդգծել է, որ միջանցքի գործելու ռեժիմը պետք է ամբողջովին համապատասխանի եռակողմ հայտարարությանը։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ տեխնիկական միջոցների կիրառմամբ վերացնել այս հարցում առկա կասկածները։

«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա պատասխանը շատ պարզ է՝ դրա գործելու ռեժիմը պետք է ամբողջապես համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաառաջին եռակողմը հայտարարությանը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ազատ տեղաշարժ ապահովել բացառապես քաղաքացիական և մարդասիրական բեռների, քաղաքացիական անձանց համար: Խաղաղապահ զորակազմի գծով մեր շփումներում մենք փորձում ենք հասնել հենց դրան: Այնտեղ որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ, սական կա հնարավորություն տեխնիկական միջոցներով վերացնել առկա կասկածներն այն հարցում, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ իր այս հարցը քննարկել է իր ադրբեջանցի գործընկերոջ։ Նրա խոսքով՝ տեխնիկական դետալները երկրորդական նշանակություն ունեն:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան-ակտիվիստները» 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Լաչինի միջանցքը։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները