Մամուլ 3 տարի առաջ - 08:34 28-02-2023

5 տարում Նիկոլ Փաշինյանը չբացահայտեց «ուչաստկովի» մակարդակի գործը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ՀՔԾ, ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը հրապարակավ հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի սպանությունը բացահայտված է, եւ շուտով բոլորը կիմանան այդ մասին: «Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանն արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։

Եվ մեր տարբերակը, որը հետեւյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե՝ «մենք արդեն ունենք զոհեր», հիմնավորվեն։ Դա նախաքննությամբ հիմնավորվել է»։ Անցել է մոտ 5 տարի, սակայն 2008 թվականի մարտի 1-ի օրը Երեւանի կենտրոնում սպանված 10 քաղաքացիների սպանությունները այդպես էլ չեն բացահայտվել: Նիկոլ Փաշինյանը մոտ 5 տարի է՝ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, նշանակման օրվանից հայտարարում էր, որ «Մարտի 1»-ը բացահայտվելու է, սակայն 5 տարի անց 10 մարդկանց սպանությունները չեն բացահայտվել:

Չկա որեւէ պատիժ որեւէ մեկի նկատմամբ, միայն փորձ արվեց Ռոբերտ Քոչարյանին եւ մի քանի թիմակիցների վրա մեղադրանքներ հարուցել, սակայն բոլորը հերթով կոտրվեցին, ու, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանը մաքրագործեց Ռոբերտ Քոչարյանին՝ նրան վերջնականապես մաքրելով «Մարտի 1»-ի թեմայից: Փոխարենը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք որոշվել է մարտի 1-ին նվիրված հուշարձան տեղադրել Երեւանի քաղաքապետարանի հարակից հատվածում: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, որպեսզի բացահայտիմարտի 1-ի ողբերգական օրը, սակայն հիմա բավարարվում է հուշարձան դնելով:

Հիշեցնենք նաեւ, որ Լենա Նազարյանը մարտի 1-ի ողբերգության զոհերին փոխհատուցում տալու մասին շտապ նախագիծ ներկայացրեց, սակայն հիմա մոռացել է պահանջատիրությունը ու մի անգամ նույնիսկ չի հետաքրքրվել հրապարակավ՝ ինչու չբացահայտվեց «Մարտի 1»-ը, եւ ինչու Նիկոլ Փաշինյանը խաբեց բոլորիս»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ