Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:35 27-02-2023

Իսրայելում մտադիր են ահաբեկիչների նկատմամբ մահապատիժ սահմանել

Իսրայելի կառավարության օրենսդրական հանձնաժողովը հաստատել է նախագիծը, որով նախատեսվում է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանել։ Ինչպես փոխանցում է The Jerusalem Post պարբերականը, այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Իսրայելի կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ համապատասխան փաստաթուղթը հաստատել է երկրի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի հետ միասին։ Նեթանյահուն ընդգծել է, որ իր կաբինետը վճռական է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու հարցում։

«Ահաբեկիչներին զսպելու և Իսրայելի անվտանգությունը պաշտպանելու համար մենք կշարունակենք որոշումներ կայացնել բոլոր հարցերի շուրջ՝ ներառյալ անվտանգության հարցերը, գործողությունները և իրավական կարգավորումները»,- գրել է նա։

Եթե Կնեսեթը երեք ընթերցմամբ ընդունի որոշումը, և այն ուժի մեջ մտնի «Իսրայելի քաղաքացիների դեմ ահաբեկչական հանցագործությունների» համար մեղավոր ճանաչվածները կարող են մահապատժի դատապարտվել։

Եթե ​​օրինագիծը Կնեսետում երեք ընթերցմամբ ընդունվի եւ ուժի մեջ մտնի, Իսրայելի քաղաքացիների դեմ ահաբեկչական հանցագործությունների» համար մեղավոր ճանաչվածները կարող են մահապատժի դատապարտվել։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ մահապատժի օրինագիծը կկիրառվի միայն իսրայելցիների դեմ ահաբեկչությունների պարագայում, իսկ պաղեստինցիների դեմ ահաբեկչությունների դեպքում այն չի գործի։

Փաստաթղթի բացատրական մասի համաձայն՝ օրինագծի նպատակն է դադարեցնել ահաբեկչությունն իր սկզբնաղբյուրում և ստեղծել ուժեղ զսպող ուժ։

«Այս դժվարին օրը, երբ Իսրայելի երկու քաղաքացիներ սպանվեցին պաղեստինյան ահաբեկչական հարձակման հետևանքով, ոչինչ ավելի խորհրդանշական չէ, քան այս օրինագծի ընդունումը»,- Նեթանյահուի հետ ընդունած համատեղ հայտարարության մեջ ասել է ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը։

Նշենք, որ Իսրայելում մահապատիժը մինչ այժմ ընդունվել է միայն պետական ​​դավաճանության, ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմի ժամանակ հրեա ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները