Մամուլ 3 տարի առաջ - 08:22 23-02-2023

Ո՞ւմ է խանգարում «Զովքը». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս հայտնի դարձավ, որ «Զովք» սուպերմարկետների ցանցում ՊԵԿ-ով, ԱԱԾ-ով քննչական կոմիտեով խուզարկություններ են իրականացվել: Բնականաբար, ցուցադրականության և շոուի բոլոր կանոններով՝ խանութները փակելով, համակարգիչների, ՀԴՄ սարքերի, անձնական օգտագործման հեռախոսների, կրիչների առգրավմամբ և այլն: Այս ամենը ցանցի ղեկավարությունը գնահատել էր որպես ապօրինի գործընթաց:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Զովք» սուպերմարկետների ցանցի դեմ արշավը նորություն չէ և բավական հետաքրքիր պատճառներ ունի, որոնք հիմնականում տեղավորվում են տնտեսական «մրցակցության» տիրույթում, առավել ևս, որ «Զովքի» գները միշտ ավելի ցածր են եղել համանման այլ խոշոր ցանցերից:Կան տեղեկություններ, որ այստեղ առկա է իշխանությունների որոշ ներկայացուցիչների և նրանց սիրելի օլիգարխներից մեկի` Սամվել Ալեքսանյանի բիզնես շահերի հետ կապված բախում:

Ի մասնավորի, մեր աղբյուրները փոխանցում են, որ պայքարը եղել է «մանր-մունր» վատությունների տեսքով՝ օրինակ՝ Նոր Նորքում գտնվող՝ Ալեքսանյանին պատկանող «Մեգամոլի» հարևանությամբ բացված «Զովքին» նյութական վնասներ պատճառելու, պահեստի մուտքի դիմաց ցեմենտի մեքենա կանգնեցնելու (որ չկարողանան ապրանք ստանալ), «Զովքի» ավտոկայանատեղիում բազմաթիվ մեքենաներ կանգնեցնելու և ժամերով հեռանալու տեսքով և այլն: Հիմա հերթը հասել է առավել «լուրջ» արշավի՝ համապատասխան մարմինների ակտիվ ներգրավմամբ:

Ի դեպ, ուշագրավ է, որ մասնավորաբար «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը քանիցս խանութներ է բացել հենց «Զովք» խանութների հարևանությամբ ու հիմա էլ շարունակում է բացել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ

Ձեզ գուցե հետաքրքրի