Մամուլ 3 տարի առաջ - 08:05 22-02-2023

Ո՞վ է «զոհաբերվելու» .Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին, իրավապահ աղբյուրն ասում է, որ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ՔՊ-ականներին այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ հեռավոր բարեկամների, ընկերների ունեցվածքը, որ հասկանա, թե թիմակիցներից ով ինչքան է գողանում, ով ինչքան է հարստացել, իրեն ինչքան է խաբել։ Ենթադրվում է, որ որոշել է «դոսյեներ» հավաքել՝ բոլորին պահելով դատվելու վախի մեջ։

Իսկ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ գլխավոր դատախազը հնարավոր է ԱԺ նոր միջնորդություն ներկայացնի` անձեռնմխելիությունից զրկելու մասին, բայց այս անգամ ՔՊ-ական պատգամավորներից մեկի վերաբերյալ։
Երեկ ՔՊ ֆրակցիայում այս տեղեկությունն ակտիվորեն քննարկում էին, փորձում էին գուշակել, թե ով է «զոհաբերվելու»: 2 անուն են կասկածում․ մեկն Արսեն Թորոսյանն է, ում առողջապահության նախարար աշխատած տարիների, մասնավորապես քովիդի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան հարուցված: Բացի այդ՝ Թորոսյանը վարչության ընտրությունների կեղծիքը բացահայտեց` դառնալով անցանկալի անձ ողջ ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի համար: Մյուսը պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է, ում պատժելու առիթն էլ կարող է լինել Սեյրան Օհանյանի միջնորդության քվեարկությանը «հիվանդության» պատրվակով չմասնակցելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ