Մամուլ 3 տարի առաջ - 08:14 16-02-2023

Հրաժարվում են «իշխանության ՄԻՊ» աշխատել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ուղիղ մեկ տարի ՄԻՊ աշխատած Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն արդեն քսան օրից ավելի թափուր է: Ավելին, այս ընթացքում երկու ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Որպես ՄԻՊ հավանական թեկնածու շրջանառվում են ամենատարբեր անուններ, սակայն ՔՊ-ն այդպես էլ չի կարողանում թեկնածու ներկայացնել ԱԺ: Բանն այն է, որ այս պահի դրությամբ գրեթե բոլորը, որոնց դիմել են իշխանությունները, հրաժարվել են առաջադրվել: Մամուլն արդեն գրել է, որ ի մասնավորի հրաժարվել է Արտակ Զեյնալ յանը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջարկ են ստացել նաև ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի քույրը՝ իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանը, որոնք, սակայն, նույնպես հրաժարվել են: Բանն այն է, որ մեղ աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ն բոլոր թեկնածուների առջև պայման է դնում, որ չպետք է շեղվեն «Նիկոլի գծից», լինեն հլու-հնազանդ, ինքնագործունեությամբ չզբաղվեն: Մեր տեղեկություններով, նշյալ անձինք պարզապես իմաստ չեն տեսնում կեղտոտվել և անիմաստ մտնել նման պատասխանատվության տակ» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ