Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:30 15-02-2023

Տոկաևը Նազարբաևին զրկել է հատուկ կարգավիճակից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին հատուկ կարգավիճակից զրկելու մասին օրենքը։ Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի նախագահականի մամուլի ծառայությունը։

«Պետության ղեկավարը ստորագրել է Ղազախստանի Հանրապետության սահմանադրական օրենքը՝ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ-Էլբասի մասին» Ղազախստանի Հանրապետության սահմանադրական օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ սահմանադրական օրենքի տեքստը հրապարակվել է ղազախական լրատվամիջոցներում։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Ղազախստանի խորհրդարանը երկու պալատների համատեղ նիստում օրենք էր ընդունել, որը չեղարկում էր Նազարբաևի հատուկ կարգավիճակի մասին սահմանադրական օրենքը։Ավելի վաղ երկրի բնակիչների մեծ մասը կողմ էր քվեարկել Նազարբաևին պատվավոր սենատորի կոչումից զրկելու օգտին։

Նազարբաևի հատուկ կարագավիճակի մասին օրենքն ընդունվել էր 2000 թվականին՝ նրա պաշտոնավարման օրոք։

Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1991-2019 թվականներին, այնուհետև՝ 2019-2022 թվականներին եղել է երկրի անվտանգության խորհրդի ղեկավարը, որն օժտված է եղել լայն լիազորություններով։ 2022 թվականի հունվարին երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո վերջինս հրաժարական է ներկայացրել այս պաշտոնից, զրկվել մի շարք արտոնություններից, ինչպես նաև երկրում իրականացվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք