Արտաքին 3 տարի առաջ - 14:50 15-02-2023

Իրանը և Չինաստանն ամրապնդում են երկկողմ համագործակցությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը հանդիպում են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցերի շուրջ։ Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, հանդիպումը կայացել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ Պեկին կատարած այցելության շրջանակներում։

Չինաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ երկու պետությունների ղեկավարների կողմից անցկացված արդյունավետ բանակցությունները հանգեցրին լայն և կարևոր կոնսենսուսի, ապահովեցին կարևոր ռազմավարական ուղղորդումներ, ինչպես նաև ուժեղ խթան հաղորդեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ է աշխատել Իրանի հետ գործնական համագործակցությունը խորացնելու, մարդկանց միջև շփումներն ամրապնդելու, երկու պետությունների ղեկավարների ձեռք բերած վերջին համաձայնություններն իրականացնելու, ինչպես նաև երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության մեջ նոր առաջընթաց գրանցելու համար:

Ցին Գանգն ընդգծել է, որ երկու կողմերը պետք է ամրապնդեն համակարգումը և համագործակցությունը միջազգային ու տարածաշրջանային հարցերում։ Նա նաև կարևորել է համատեղ ջանքերի գործադրումը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունությունն ապահովելու, ինչպես նաև զարգացող երկրների ընդհանուր շահերը պաշտպանելու համար համար։

«Չինաստանն աջակցում է Իրանին իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու հարցում և կնպաստի Իրանի միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական ​​լուծմանը՝ կոչ անելով այլ շահագրգիռ կողմերին ակտիվ ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Իրանի արտգործնախարար Աբդոլլահյանը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Նա շեշտում է, որ Թեհրանը պատրաստ է աշխատել Պեկինի հետ՝ երկու երկրների ղեկավարների ձեռք բերած կարևոր համաձայնությունը կյանքի կոչելու և երկու երկրների համապարփակ համագործակցության ծրագիրն իրականացնելու համար։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին