Արտաքին 3 տարի առաջ - 19:00 04-02-2023

Թուրքիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է անում ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը` կոչ անելով ճանաչել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության անկախությունը և Կիպրոսի թուրքերի «հավասար միջազգային կարգավիճակը»։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը պաշտոնապես գրանցել Կիպրոսի թուրքերի հավասար միջազգային կարգավիճակը ու ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»,- հայտարարել է Օքթայը։

Թուրք պաշտոնյան միևնույն ժամանակ քննադատել է ՄԱԿ-ի ԱԽ-ին` կղզու տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահների մանդատը երկարաձգելու որոշման համար։ Նրա խոսքով` այդ քայլը «երկար տարիների ընթացքում Կիպրոսի հանդեպ հերթական սխալն է»։

Ուշագրավ է, որ Թուրքիան, որը Արցախյան հակամարտության, Ղրիմի Ռուսաստանին միացման, ռուս-ուկրաինական պատերազմի և մի շարք այլ նմանատիպ հարցերում աջակցում է պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանը, սակայն Կիպրոսի հիմնախնդրի դեպքում, որտեղ անմիջականոր են բախվում են իր շահերը, կողմնակից է ազգերի ինքնորոշման սկզբունքի առաջ մղմանը։

Կիպրոս կղզու հյուսիսային մասը սկսած 1974 թվականից մինչև այսօր օկուպացված է, երբ թուրքական զինված ուժերը ներխուժեցին կղզի և այնտեղ իրենց ռազմական ներկայությունը հաստատեցին։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին