Արտաքին 3 տարի առաջ - 21:41 03-02-2023

Թուրքիան կարող է մարտին հաստատել Ֆինլադիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը

Թուրքիան կարող է մարտի կեսերին հավանություն տալ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը նախքան խորհրդարանական արձակուրդը։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg լրատվական գործակալությունը։

Լրատվականը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ֆինլանդիայի հայտին զուգահեռ Թուրքիան չի նախատեսում հաստատել Շվեդիայի հայտը, որի հետ հարաբերությունները վերջին շրջանում լարվել են։

Bloomberg-ի աղբյուրները, որոնք ծանոթ են իրավիճակին, հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «մոտ է այն եզրակացությանը», որ Հելսինկին անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել՝ կանխելու այն խմբերի գործունեությունը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։

«Երկու երկրներ՝ Թուրքիան և Հունգարիան, պետք է վավերացնեն պայմանագիրը։ Մենք սպասում ենք, որ նրանք հնարավորինս շուտ վավերացնեն մեր դիմումները»,- հինգշաբթի օրը հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Շվեդիայի միջև հարաբերությունները վատթարացել են վերջին շաբաթներին այն բանից հետո, երբ Շվեդիայում դանիացի ակտիվիստը հրապարակայնորեն այրել է Ղուրանի պատճենը: Դրանից հետո Էրդողանը հայտարարեց, որ Անկարան այլևս չի աջակցի Շվեդիային դաշինքի ճանապարհին։ Բացի այդ օրեր անց թուրք երիտասարդների հետ հանդիպմանը նա ասել է, որ Թուրքիան Ֆինլանդիայի անդամակցության հարցում կարող է այնպիսի որոշում կայացնել, որը կցնցի Շվեդիային՝ նշելով, որ դրա համար Ֆինլանդիան չպետք է կրկնի Շվեդիայի սխալները։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին