Արտաքին 3 տարի առաջ - 11:00 29-01-2023

Իրանում բազմաթիվ գնդակոծություներ են տեղի ունեցել

Անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Սպահան նահանգում, հունվարի 28-ին՝ երեկոյան ժամը 23։30-ին։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ԱԹՍ-ները։

Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Իրանի ներսում բազմաթիվ գնդակոծությունների փաստը՝ երկրի քաղաքացիներին խնդրելով չվստահել չճշտված աղբյուրներին։

Իրանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ հարձակումը ձախողվել է․
«ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը հայտնվել են պաշտպանական ծուղակներում և պայթել»։

Իսրայելը չի ստանձնել Իրանի վրա հրթիռային հարձակումների պատասխանատվությունը:

Պայթյունները հնչել են.

Սպահան, Սպահան նահանգ

Խոյ, Արևմտյան Ադրբեջան նահանգ

Ազարշահր, Արևելյան Ադրբեջան նահանգ

Թավրիզ, Արևելյան Ադրբեջան նահանգ

Քարաջ, Ալբորզ նահանգ

Համադան, Համադանի նահանգ

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը