Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:29 18-01-2023

Ոստիկանները բացահայտել են բենզալցակայանում կատարված ավազակությունը. 37-ամյա տղամարդը ձերբակալվել է

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 16-ին, ժամը 23.05-ին, զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ խփել են բենզալցակայանի աշխատակցի գլխին և գողացել փողը, իսկ աշխատակիցը արնաշաղախ վիճակում է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին բենզալցակայանի 43-ամյա լիցքավորողը հաղորդում է տվել, որ ժամը 22.30-ին անհայտ անձը, բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով, իրենից վերցրել է բանալին և մոտ 30 րոպե զուգարանից դուրս չի եկել, իսկ երբ ինքը փորձել է պարզել՝ ինչ է կատարվում, նա անսպասելի հրել և գետնին է գցել իրեն, քարով խփել գլխին և հափշտակելով իր մոտ եղած փողը՝ դիմել է փախուստի:

«Ավազակության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի, ՔՈԳՎ և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Ջերմուկ քաղաքի 37-ամյա բնակիչը: Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին, ժամը 17.30-ին, Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում 37-ամյա տղամարդը հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
14:33 Գլենդելում հայ եղբայրները այրվող ծերանոցի շենքից փրկել են 6 տարեցի
17:32 Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
16:47 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում և ավելանալու հացի մասով. քաղաքագետ