Արտաքին 3 տարի առաջ - 17:40 18-01-2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին պնդում է, որ Բերձորի միջանցքը բաց է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն արձագանքել է Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Ավստրիայի արտաքին գործերի նախարարի հրապարակմանը։ Այս մասին Հաջիզադեն գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ Լաչինի ճանապարհի շրջափակման մասին պնդումները «միանգամայն անհիմն են»: Վերջինս պնդել է, որ «ճանապարհը բաց է և դրանով հնարավոր է ազատ տեղաշարվել»։

«Միայն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուսական խաղաղապահ զորախմբի և Հայաստանի տեղի բնակիչների 644 մեքենա է անցել երկու ուղղություններով։ Շրջափակման մասին պնդումները միանգամայն անհիմն են»,- նշել է Հաջիզադեն:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ