Արտաքին 3 տարի առաջ - 14:52 14-01-2023

«Freedom House»-ը Ադրբեջանին կոչ է արել բացել Բերձորի միջանցքը

Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը Ադրբեջանին կոչ է արել բացել Բերձորի միջանցքը, իսկ միջազգային հանրությանը՝ աջակցել գործընթացին։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության թվիթերյան պաշտոնական էջից։

Կազմակերպությունն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Արցախի շրջափակումը հումանիտար աղետ է ստեղծում, քանի որ կենսական մատակարարումերը նվազել են:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ մեկ ամիս շարունակվող շրջափակումը մարդասիրական ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական մատակարարումերը նվազել են: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումը:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցություն ցուցաբերել շրջափակումը հանելուն և առանց բռնության բանակցությունների վերադառնալուն»,- ասվում է կազմակերպության թվիթերյան հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ կազմակերպությունն ընդեծել է, որ Արցախի բնակչության իրավունքները, անվտանգությունը և բարօրությունը պետք է ապահովվեն։

Հիշեցնենք, որ այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Բերձորի միջանցքը որտեղով անցնում է Արցախը Հայաստանին և ողջ արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»