Արտաքին 3 տարի առաջ - 14:35 13-01-2023

Իրանը հայտնում է, որ կշարունակի աջակցել Լիբանանին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը կշարունակի աջակցել Լիբանանի ժողովրդին, կառավարությանը և դիմադրության ուժերին։

Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Աբդոլլահյանն այս մասին ասել է երեկ երեկոյան՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ ժամանելուն պես իր տարածած հայտարարությունում։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Բեյրութ է այցելել է իր լիբանանցի գործընկերոջ պաշտոնական հրավերով։ Նրա խոսքով՝ իր այցի շրջանակներում նախատեսում է երկկողմ խորհրդակցություններ անցկացնել՝ Իրան-Լիբանան հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների, այդ թվում՝ օկուպացված Պաղեստինում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։

Աբդոլլահյանը վերահաստատել է, որ Իսլամական Հանրապետության հզոր աջակցությունը Լիբանանին, ինչպես դա եղել է նախկինում, ներկայումս նույնպես շարունակվում է: «Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի հզոր աջակցություն ցուցաբերել Լիբանանի ժողովրդին, կառավարությանն ու դիմադրության ուժերին»,- ասել է նա։

Իրանի արտաքին գործերի նախարարը Բեյրութում հանդիպումներ կունենա Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»