Արտաքին 3 տարի առաջ - 13:00 13-01-2023

Ռուսական կողմը հայտնում է Սոլեդար քաղաքը գրավելու մասին

Ռուսական կողմը հայտնում է, որ Սոլեդար քաղաքն ամբողջությամբ գտնվում է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական առաջին ալիքը։

Այս գիշերվանից տեղեկություններ էին ստացվում, որ ռուսական ուժերին հաջողվել է գրավել քաղաքի արևմտյան մասը։ Նշվում է, որ ուկրաինացի զինվորականների մի մասին հաջողվել է փախուստի դիմել, սակայն գրոհայինների մի մասը քաղաքի կենտրոնում շրջափակված է եղել։

Հաղորդվում է, որ Սոլեդարի գրավումը կարևոր օպերատիվ հաջողություն է ամբողջ Դոնբասի ճակատում: Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի, ինչի շնորհիվ մատակարարվել են բազմաթիվ ուկրաինական կազմավորումներ, այդ թվում՝ Արտեմովսկում, որի համար մարտերը դեռևս շարունակվում են։ Բացի այդ, Սոլեդարը պաշտպանության երկրորդ գծի մաս է կազմում, որի կառուցումը տևել է երկար տարիներ, իսկ այժմ այն ճեղքված է։

Այսօր առավոտյան Դոնեցի տեղական իշխանությունները տեղեկացրել են նաև Պոդգորոդնոյե գյուղի գրավման մասին, որն արդեն Արտեմովսկի արվարձանն է։ Բուն քաղաքում ներկայումս թեժ մարտեր են ընթանում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»