Արտաքին 3 տարի առաջ - 23:07 12-01-2023

Ֆրանսիայում 88-ամյա տղամարդու հետույքից Առաջին համաշխարհային պատերազմի շրջանի արկ են հեռացրել

Ֆրանսիայում 88-ամյա մի տղամարդ դիմել է հիվանդանող և հայտնել, որ իր հետույքում Առաջին համաշխարհային պատերազմի շրջանի արկ կա։ Այս մասին տեղեկացնում է Nice Matin լրատվականը։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը՝ Թուլոնի Սենթ-Մուս հիվանդանոցում։ Դեպքի հետևանքով հիվանդանոցի մի մասը՝ նախևառաջ մանկական բաժանմունքը տարհանվել է, տեղում հերթապահել են հրշեջներն ու սակրավորները։

Վիրահատությունը հաջող է անցել, որի ընթացքում բժիշկները ծերունու հետույքից հեռացրել են 5-6 սմ տրամագծով և մոտ 20 սմ երկարությամբ արկ։ Սակրավորները հաստատել են, որ սարքը նրա կյանքի համար վտանգ չի ներկայացրել։

Միևնույն ժամանակ ծերունին չի ցանկացել խոսել, թե ինչպես է միջադեպը տեղի ունեցել։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»

Ձեզ գուցե հետաքրքրի