Արտաքին 3 տարի առաջ - 17:40 12-01-2023

Ռուսաստանի և Իրանի գլխավոր դիվանագետները Մոսկվայում բանակցություններ կվարեն

Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հունվարի 17-ին հանդիպում կունենան Ռուսաստանի մայրաքաղաքում։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին իր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի և Իրանի գլխավոր դիվանագետները կշարունակեն կարծիքներ փոխանակել արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ներառյալ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Հունվարի 17-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի իր իրանցի գործընկերոջ հետ, ով այդ օրը աշխատանքային այցով կլինի Մոսկվայում: Ակնկալվում է, որ կշարունակվի մտքերի շահագրգիռ փոխանակումը մի շարք արդի միջազգային և տարածաշրջանային թեմաների, ներառյալ Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակի և միջազգային հարթակներում՝ այդ թվում նաև ՄԱԿ-ում, ՇՀԿ-ում երկու երկրների փոխգործակցության, ինչպես նաև Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում առկա իրավիճակի և Կասպից ծովի հիմնահարցի վերաբերյալ»,- նշել է նա։

Զախարովան հավելել է, որ նախատեսվում է է քննարկել երկկողմ օրակարգը, առաջին հերթին դրա առևտրատնտեսական բաղադրիչը էներգետիկայի, տրանսպորտի և արդյունաբերության այլ ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում, այդ թվում՝ հաշվի առնելով անցումը դեպի վերջնական փուլ։ Նրա խոսքով՝ կողմերը կանդրադառնան նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ լիարժեք համաձայնագրի կնքման բանակցային գործընթացին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»