Արտաքին 3 տարի առաջ - 12:30 10-01-2023

Թուրքիայի ՍԴ-ն որոշում է կայացրել վերադարձնել Մուսա լեռան հայկական գյուղերի ունեցվածքը

Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով անօրինական է ներկայիս Սամանդաղի շրջանում հայկական եկեղեցուն պատկանող կալվածքները պետությանը փոխանցելու որոշումները։

Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի միակ հայկական Վագըֆ գյուղի եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը Պոլսո հայոց Ակոս պարբերականին հայտնել է, որ իրենք ուրախությամբ են ընդունել Թուրքիայի ՍԴ-ի կայացրած որոշումը։ Նրա խոսքով՝ որոշումը ոչ միայն եկեղեցուն պատկանող, այլ նաև Մուսա լեռան հայկական գյուղերին պատկանող մի շարք կալվածքների վերադարձի մասին է։

Չափարը հայտնել է, որ Թուրքիայի ՍԴ-ի որոշման հիման վրա իրենք դատական գործընթաց են սկսում՝ 27 կալվածքի վերադարձի համար։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին