Արտաքին 3 տարի առաջ - 11:47 02-01-2023

Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի օդանավակայանի մոտ գտնվող զենքի պահեստները

Իսրայելի ռազմաօդային ուժերը երկուշաբթի վաղ առավոտյան հարվածել են Դամասկոսի հարավային ծայրամասերին, որտեղ գտնվում են սիրիական բանակի կողմից կռվող իրանամետ շիա կազմավորումների դիրքերը։ Al-Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարձակումներն իրականացվել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքում տեղակայված զենքի պահեստների վրա։ Ըստ տեղեկությունների՝ շիա զինված միլիցիայի «Հեզբոլլահ»-ի առնվազն չորս մարտիկ է սպանվել։

Ավելի վաղ SANA գործակալությունը, հղում անելով ռազմական աղբյուրին, հայտնել էր, որ Սիրիայի մայրաքաղաքի օդանավակայանը նյութական վնաս է կրել, և այն ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ «Իսրայելի ագրեսիվ գործողության հետևանքով Դամասկոսի օդանավակայանը շահագործումից հանվել է», – ասել է աղբյուրը՝ մատնանշելով, որ մի շարք հրթիռային հարվածներ են հասցվել Տիբերիա լճի օդային տարածքից։ Նրա խոսքով՝ երկու սիրիացի զինվոր է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»