Մամուլ 3 տարի առաջ - 08:04 30-12-2022

Արևմուտքից Փաշինյանին հորդորել են ՀԱՊԿ-ից դուրս չգալ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հայ-ռուսական հարաբերությունները կրկին սրացման փուլ են մտել։ Սկզբում իշխանական ցածր էշելոններն էին Լաչինի միջանցքի մեղքը բարդում ՌԴ-ի, ռուս խաղաղապահների վրա։ Հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց ճնշումների մասին, իսկ երեկ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց. «Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ-ում, ապա պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում` ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»։ 2 դեպքում էլ ռուսական կողմից պատասխանը չուշացավ, Գրիգորյանի հայտարարությունը ՌԴ նախագահի խոսնակը «սադրիչ» որակեց, Փաշինյանին էլ լուսավորեց. ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու եւ միջազգային ուժերի ներգրավման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը:

«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե կա հակամարտության 2 կողմերի համաձայնությունը։ Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ադրբեջանի մասին է»,- հայտարարեց Պեսկովը։ Քաղաքական շրջանակներն անհանգստացած են այս լարումից, նման իրավիճակ մեկ էլ 2020-ի պատերազմից առաջ էր։ Ի դեպ, իշխանական որոշ աղբյուրներ պնդում են, որ Փաշինյանն ուլտիմատում է դրել Պուտինի առջեւ՝ կա՛մ բացում են Լաչինի ճանապարհը, կա՛մ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։
Սակայն մեր աղբյուրները հաղորդում են, որ Փաշինյանն անցած շաբաթ Ջերմուկում դեսպանների հետ հանդիպմանը խոստովանել է, որ Մակրոնն իրեն զգուշացրել է դուրս չգալ ՀԱՊԿ-ից` իրենք չեն կարող ստանձնել ՀՀ երաշխավորի դերը, իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցն էլ հավելել է, որ նման հորդոր փոխանցել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել