Արտաքին 3 տարի առաջ - 16:05 29-12-2022

Զախարովան պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց առաքելությունը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Զախարովան այս մասին խոսել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում։

Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվան բազմիցս մեկնաբանել է այս հարցը։ Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 23-ին թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք ճեպազրույցների ընթացքում մի քանի առիթներով խոսել ենք այդ մասին։ Այս թեմայի շուրջ արդեն այնքան մանրամասն են արտահայտվել, որ կարծում եմ, որ որևէ հավելում անելու կարիք չկա»,- նշել է Զախարովան։

Նա պատասխանել է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «եթե Ռուսաստանի Դաշնությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ուստի, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ, բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցը բարձրացնի»։

Զախարովան շեշտել է, որ այս իրավիճակում անընդունելի է ռուսական խաղաղապահ զորակազմին ուղղված քննադատությունը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը բազմիցս նշել է, որ ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են տեղում իրավիճակը կարգավորելու համար, և որևէ հասարակական հարձակում խնդրի լուծմանը չի նպաստի։

«Ինչ-որ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասել, որ առանց խաղաղապահ զորակազմի ավելի լավ կլինի։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Ուստի կարելի է ուզածի չափ խոսել այն մասին, որ հնարավոր է արդյունավետությունը բարձրացնել և այլն, ևս մեկ անգամ կրկնում եմ, որ բոլորն այժմ աշխատում են այս իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ Բայց նման բաներ ասելն ու հայտարարելը նշանակում է պարզապես «հողի վրա» տիրող իրողությունները չհասկանալ»,- եզրափակել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր

Ձեզ գուցե հետաքրքրի