Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:23 29-12-2022

Խոզի գրիպը կրկին գլուխ է բարձրացրել. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը համեմատաբար կայուն է, բայց գրիպի բռնկումներ ունենք, որը շատ բնորոշ է այս սեզոնին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Չնայած այս սեզոնին բնորոշ է գրիպի դեպքերի աճը, բայց կորոնավիրուս հիվանդության ֆոնին վերջին 2-3 տարիներին հիվանդությունն ավելի ճնշված էր, հիմա տեսնում ենք բավական ակտիվացում։ Այս տարի, ցավոք սրտի, շրջանառվում է H1N1 տիպը (խոզի գրիպ), որը բավական վտանգավոր է»,- ասաց Ավանեսյանը և կոչ արեց խրոնիկ հիվանդություններ ունեցողներին և մինչև 12 տարեկան երեխաներին պատվաստվել գրիպի դեմ։ Հայաստանի կողմից օգտագործվող եվրոպական արտադրության պատվաստանյութն իր մեջ ներառում է նաև H1N1 շտամի հակամարմիններ։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
11:00 Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նիստ է ընթանում. ՈւՂԻՂ
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի