Մամուլ 3 տարի առաջ - 08:39 29-12-2022

Ֆինանսների նախարարությունում նման հսկողություն իրենց մոտ երբեք չի իրականացվել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոչ միայն մի հսկա բանակ է աշխատում Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար, որը քանիցս ավելի թանկ է նստում բյուջեի վրա, քան բոլոր նախկին իշխանությունների ժամանակ է եղել, այլեւ տարբեր օղակներում իրար հետ մրցում են վտանգի աղբյուրները «հայտնաբերելու եւ չեզոքացնելու» հարցում:
Ֆինանսների նախարարության վաղեմի աշխատակիցներից մեկը պատմեց, որ նման հսկողություն իրենց մոտ երբեք չի իրականացվել:

Նախ, նախարարություն մուտք գործելիս են հիմնովին զննում եւ, չգիտես ինչու, պահանջում, որ շենք մտնելիս միացնեն ձեռքի հեռախոսը եւ էկրանը ցուցադրեն անվտանգության աշխատողին: Ապա նախարարությունում աշխատանքային ժամերից դուրս գտնվելն է արգելվել:

Եթե նախկինում աշխատակիցները կարող էին երկար մնալ կամ շաբաթ-կիրակի օրերին մտնել շենք, իրենց աշխատասենյակներում` համակարգչի մոտ աշխատել, ապա այժմ դա արգելված է: Առնվազն հազար թուղթ ու թույլտվություն պետք է ստանա տվյալ աշխատակիցը` հիմնավորի, թե ինչ անավարտ գործ ունի, որ շաբաթ օրն ուզում է գալ աշխատավայր: Եվ հիմնական պատճառն այն է, որ ֆիննախը հարակից է այն շենքին, որտեղ Նիկոլ Փաշինյանն է նստում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել