Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:34 26-12-2022

Ադրբեջանը այդ ճնշումը մշտապես գործադրելու է արցախցիների նկատմամբ․ ԱՀ ՄԻՊ

Արցախի ժողովուրդը 14 օր շրջափակման մեջ լինելով՝ չի փոխել և չի փոխելու իր դիրքորոշումը. իր որոշումը վերջնական է, որ որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի լինելու։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին։

«Սա ամենակարևոր ուղերձն էր, որ հղվել է միջազգային հանրությանը։ Ի ուրախություն մեզ՝ պետք է նշեմ, որ միջազգային մեդիաներ ինչ-որ չափով անդրադարձել են այս հարցին։ Կարծում եմ՝ տարբեր երկրներում որոշում կայացնողներին ի գիտություն է գնացել այդ ուղերձները, որոնք հղվել են Ստեփանակերտից։ Ուժեղ ուղերձ էր, որ որևէ ձևով մեզ վրա ճնշում գործադրելով մեր կամքը չեք ընկճի, մեր որոշումը չեք փոխի, ցանկացած պարագայում Արցախում ապրողը հայը պնդելու է, որ Ադրբեջանի կազմում ինքը չի լինելու»,- ընդգծեց ԱՀ ՄԻՊ-ը։

Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանը ճանապարհը փակ է պահելու այնքան, որքան կարողանա։

«Այսինքն՝ այդ ճնշումը մշտապես գործադրելու է արցախցիների նկատմամբ։ Ես չեմ բացառում, որ թեկուզ վաղը բացելու պարագայում 10 օր հետո նորից չի փակելու Ադրբեջանը, որովհետև հանցավոր որևէ արարք Ադրբեջանի կողմից ես չեմ բացառում»։

Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանի նկատմամբ պատժիչ միջոցներ կիրառի. «Այլապես մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անպատժելիության մթնոլորտում է աշխատում»։

Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է Արցախը կտրված է աշխարհից ու Հայաստանից։ Մոտ 120 հազար արցախցի մնացել է շրջափակման մեջ։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։

Ճանապարհի՝ փակ լինելու պատճառով Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկն օրեցօր մեծանում է։ Ամեն օր Հայաստանից 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի