Արտաքին 3 տարի առաջ - 20:13 24-12-2022

Ալիևը հայտնել է, որ սեպտեմբերյան մարտերը Ադրբեջանին ապագայում կապահովագրեն մեծ խնդիրներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ սեպտեմբերյան բախումները ադրբեջանցիներին հետագայում կապահովագրեն մեծ խնդիրներից։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևն այս մասին ասել է այսօր՝ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մտավորականների հետ կայացած հանդիպման ընթացքում։

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ տարվա ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կարևոր իրադարձություններ։ «Մեզ ստիպեցին ռազմական գործողություն իրականացնել ադրբեջանա-հայկական սահմանին։ Այս ռազմական գործողության արդյունքում այսօր արդեն տեսադաշտում են մեր պատմական քաղաքները»,- ասել է նա։

Վերջինս նշել է, որ այսօր ադրբեջանցիներն արդեն Փոքր Սևանա լճի ափին են, իսկ Սևանա լիճը տեսնում են առանց հեռադիտակի։ «Նախ, կարծում եմ, որ դա արդարացի է: Երկրորդ՝ սեպտեմբերյան բախումները մեզ ապագայում կապահովագրեն մեծ խնդիրներից»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը կրկին պնդել է, որ Հայաստանում «ռևանշիստական ուժերը կրկին գլուխ են բարձրացրել»։ Նա պնդել է, որ Հայաստանում «Հայաստանում հասարակության գիտակցությունն այնքան է թունավորվել, ադրբեջանաֆոբիան այնքան է տարածվել, որ քաղաքական ոլորտում նորմալ մտածողությամբ մարդ գործնականում չի մնացել»։

«Նրանք նորից հույս ունեն, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը կգա և կկռվի մեզ հետ, և նրանք, ինչպես միշտ թաքնվելով այս կամ այն ​​հովանավորի հետևում, նորից կիրականացնեն իրենց նենգ ծրագրերը մեր դեմ։ Սրանից ապահովագրվելու համար մենք միանշանակ պետք է գրավեինք ավելի նպաստավոր դիրքեր ադրբեջանա-հայկական սահմանի երկայնքով, և մենք դրան հասել ենք»,- ասել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»