Արտաքին 3 տարի առաջ - 17:40 21-12-2022

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «ակտիվիստները» ՄԱԿ-ի ԱԽ նիստի վերաբերյալ հայտարարություն են տարածել

Ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան ակտիվիստները, ովքեր արդեն տասներորդ օրն է, ինչ փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, հայտարարություն են տարածել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում իրենց «ակցիան միակողմանի ներկայացնելու և դրա առնչությամբ կողմնակալ գնահատականներ տալու կապակցությամբ»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը։

Հայտարարության մեջ «ակտիվիստները» նշել են, որ Հայաստանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիան «միակողմանի չարաշահում են այս հարթակը, մոլորեցնում են միջազգային հանրությանը և զբաղվում կեղտոտ քարոզչությամբ»։ Վերջիններիս պնդմամբ՝ «նման անցանկալի փորձերը ոչ թե նպաստում են տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն, այլ էլ ավելի են սրում իրավիճակը»։

Վերջիններս հայտնել են, որ Հայաստանում և Արցախում «մի շարք ռազմական հանցագործներ Հայաստանում և Ղարաբաղում միտումնավոր տեղի բնակչությանը դարձնում են իրենց քաղաքականության պատանդը և թույլ չեն տալիս կապ հաստատել ադրբեջանական կողմի հետ, փորձում են արհեստականորեն մարդասիրական աղետի մթնոլորտ ստեղծել»։


«Միաժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հնչեցված Ադրբեջանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Հայաստանի բոլորովին անհիմն հավակնություններն անընդունելի են, և նման մոտեցումը հակասում է անվտանգության խորհրդի հիմնարար սկզբունքներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Վերջիններս ևս մեկ անգամ նշել են, որ իրենց «բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարգախոսներ են վանկարկում Ադրբեջանի բնական պաշարների թալանը դադարեցնելու և շրջակա միջավայրին անուղղելի վնաս պատճառելու վերաբերյալ»։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումների ժամանակ մեր օրինական մտահոգության անտեսումը համարում ենք անհարգալից, կողմնակալ վերաբերմունք և ընտրովի մոտեցում քաղաքացիական հասարակության նկատմամբ»,- հայտնել են նրանք։

«Ակցիայի մասնակիցները» պահանջել են «դադարեցնել Լաչինի ճանապարհի ռազմական նպատակներով օգտագործումը, ինչպես նաև Ադրբեջանի բնական պաշարների թալանն ու երկրից դուրս բերումը»։ Նրանք նաև շեշտել են, որ Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը հանդիսանում է Ադրբեջանի «ինքնիշխան տարածքը»։

Այսպես կոչված ակտիվիստները միևնույն ժամանակ Արցախի բնակիչներին հրավիրել են ադրբեջանցիների հետ «խաղաղ համակեցության»՝ պնդելով, որ Հայաստանի իշխանությունները, ռուս խաղաղապահները և Արցախի պաշտպանության բանակը «խոչընդոտում նրանց վերաինտեգրվմանը»։


Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»